Թրամփի վերընտրությունից հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները նոր փուլ են մտել. Ալիև

photo-2025-11-13-11-23-20-1763019077679-770x_

Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները հասել են նոր մակարդակի, հայտարարել է Իլհամ Ալիևն ԱՄՆ-ից «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի Եկեղեցու» պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն և նպաստում են տարածաշրջանի զարգացմանը։