Մենք դեռ հույս ունենք, որ Թրամփը դեռևս պատրաստ է նպաստել Ուկրաինայի հարցի դիվանագիտական և քաղաքական լուծմանը. Պեսկով
Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս պատրաստ է նպաստել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական և քաղաքական կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփը դեռևս պատրաստ է նպաստել ուկրաինական հարցի դիվանագիտական և քաղաքական լուծմանը», – ասել է Պեսկովը:
Նա նաև անդրադարձել է միջուկային զենքի հռետորաբանությանը՝ անվանելով այն շատ վտանգավոր:
«Մի կողմից՝ միջուկային զենքը լավ բան է խաղաղությունն ապահովելու համար՝ փոխադարձ զսպման առումով, բայց մյուս կողմից՝ դրա մասին խոսելն անգամ վտանգավոր է», – ընդգծել է ՌԴ նախագահի խոսնակը:
