ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

162831767_1092754351217205_5631135355575296165_n_copy_thumb_copy.thumb

ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 296-ի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 31.10.2025 թվականին մեղադրյալ Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,-տեղեկացրեցին դատախազությունից:

Նշենք, որ նա մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման մեջ: