Բայրամովը պատմել է, թե Լավրովը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ ինչ առաջարկ է արել

thumbs-b-c-0146f3da15bef3a13df13eb86506469c-1762519822353-770x_

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը iTV-ի պատմել է այն առաջարկի մասին, որն արել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եռակողմ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բայրամովի խոսքով՝ Լավրովը ներկայացրել է մի կարճ փաստաթուղթ, որից ելնելով կողմերին առաջարկվել է առանց որևէ պայմանի և առանց նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող այլ շրջանների «օկուպացիայից» ազատելու զինադադար հաստատել 2020 թվականի նոյեմբերի 9-ից:

Ընդ որում, շփման գծի արևելյան հատվածում առաջարկվում էր տեղակայել ռուս խաղաղապահներ և Ադրբեջանի ԶՈւ, իսկ շփման գծի արևմտյան հատվածում՝ ռուս խաղաղապահներ և Հայաստանի ԶՈւ:

Ինչպես հասկանում ենք, Ադրբեջանը մերժել է այս առաջարկը։