Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Ծիծեռնակաբերդ և հետևել հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին

timthumb-1-1762508230462-770x_

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը:

Այցի շրջանակում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու կատարման որակը, տեղում քննարկվել են առկա խնդիրները, դրանց ուղղված հնարավոր լուծումները:

Նախարարը կարևորել է հուշահամալիրի տարածքում միջավայրի հարմարեցման՝ ներառականության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչներն իրազեկել են «Հայոց ցեղասպանության» հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների, ընտրված քարատեսակների որակական չափանիշների մասին մանրամասներ: