Սահմանապահները ծառայությունն իրականացնում են առանց սաղավարտների․ մի հատիկ hրադադարի ռեժիմի խախտում նույնիսկ չսահմանազատված հատվածներում չի եղել․ Փաշինյանը՝ Կիրանցում (տեսանյութ)

screenshot-2025-10-25-203106-1761410490264-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է սահմանային Կիրանց, որտեղ ծանոթացել է նոր կառուցված ճանապարհին, ենթակառուցվածքներին և դպրոցի պայմաններին։ Փաշինյանի խոսքով՝ այս ճանապարհը ամբողջությամբ կառուցվել է զրոյից․ «Նախկինում այստեղ ճանապարհը փոսերով էր, իսկ այժմ ամբողջ հատվածը նոր է կառուցվել»,- նշել է նա։

Վարչապետը նաև անդրադարձել է սահմանապահների ծառայության պայմաններին՝ նշելով, որ ներկայումս սահմանապահները ծառայությունն իրականացնում են առանց սաղավարտների և զրահաբաճկոնների․ «Ծառայությունն իրականացվում է սովորական սահմանապահ եղանակով՝ երկկողմանի։ Սա ցույց է տալիս, որ իրավիճակը կայուն է և խաղաղ»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ դպրոցի երկայնքով կառուցվել է պաշտպանական պատ՝ «խաղաղության կոնցեպցիայի» շրջանակում՝ համայնքի անվտանգության և աշակերտների հոգեբանական հանգստության ապահովման նպատակով։

«Շատ կարևոր  է, որ և այստեղ և Սյունիքի մարզի 73 կմ-անոց հատվածում, երբ սահմանապահներն են կանգնել, որևէ մի հատիկ հրադադարի ռեժիմի խախտում նույնիսկ չսահմանազատված հատվածներում չի եղել»,-նշել է Փաշինյանը։