Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

566360933-1521485662501194-6313658334661697292-n-1761054493624-770x_

Ստրասբուրգում պատիվ ունեցա հանդիպել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Այս մասին գրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Միասին քննարկեցինք կարևոր հարցեր`

Սահմանադրական բարեփոխումների ընթացքը,

Խաղաղության կարևորությունը և դրա ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքը,

Ժողովրդավարական արժեքների պահպանման համատեքստում ապատեղեկատվության, օտարերկրյա ազդեցությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը,

ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի ընդլայնումը և համագործակցության նոր ուղղությունները:

Ուրախ էի կրկին հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարին և մտքեր ու նոր գաղափարներ փոխանակել վերջինիս հետ»: