Մենք չենք տորպեդահարի իմփիչմենթի գործընթացը, բայց շատ հարցեր ունենք պարզելու. Աղազարյան (տեսանյութ)

axazaryan-1761030577005-770x_

Այո, մենք պարոն Մամիջանյանի հետ հանդիպել ենք, քննարկել ենք այս հարցը և նաև պարոն Ասլանյանի անունից ասել եմ, որ մենք խոչընդոտ չենք լինելու:  Այս մասին ԱԺ նիստում ասել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մենք չենք տորպեդահարի այդ հարցի քննարկմանը և ընդհանրապես զարգացումներին, բայց մենք դեռ շատ հարցեր ունենք քննարկելու: Որոշակի ճանապարհ ունենք անցնելու, մեր համար կան որոշ բաներ պարզաբանելու և հետևաբար մենք ձեռնպահ կքվեարկենք այս պահին»,- նշել է նա: