Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց խնդրին

image00003-1760973150662-770x_

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 20-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային` քննարկելով հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից: Քննարկումներ են ծավալվել նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը: