Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան դեռ պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքելուն. Վենս

ap-politics-election-2024-crime-vance-milwwaukee-20240816-1536x864-1760681949342-770x_

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան դեռ պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքելուն, հայտարարել է Վենսը Newsmax-ին տված հարցազրույցում

«Չնայած ԱՄՆ նախագահի եռանդուն դիվանագիտությունը կարող է մարդկանց մղել փոխզիջման, վերջին հաշվով պետք է լինեն երկու կողմեր, որոնք պատրաստ են գործարք կնքել, և ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան դեռևս պատրաստ չեն դրան», — ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը Թրամփը որակել է «շատ արդյունավետ»: Հեռախոսազրույցի ժամանակ երկու նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Հունգարիայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու համար: