Կառավարությունը քննարկում է պետական կառավարման համակարգի մարմիններին ամրակցված տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Դիմելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ են պատրաստվում անել այդ մեքենաների հետ:
«Մեքենաները ընդունման հանձնումից հետո մեր մոտ պահառության կընդունվեն, դրանց մեծամասնությունը բնականաբար կվաճառվի, դրանց մի մասը, որոնք թարմ են, նոր են ավելի հին մեքենաների փոխարինման անհրաժեշտություն կլինի, այդ նոր մեքենաներով կփոխարինենք, բայց մեծամասնությունը վստահաբար աճուրդային եղանակով վաճառվելու»,- ասաց Առնակ Ավետիսյանը: