Միրզոյանը և Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղարը քննարկել են Դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները

550307887-1195624269261735-9066684222852883651-n-1758218408891-770x_

Սեպտեմբերի 18-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մշտական արբիտրաժային ​​դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հետևողական ընդլայնմանը, որի կարևոր արտահայտումն է Դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու՝ ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը։

Արարատ Միրզոյանը և Մարչին Չեպելակը մտքեր են փոխանակել Դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հեռանկարների շուրջ։