Մեր նախարարներն ավելի դանդաղ են աշխատում, քան նախագահը. ադրբեջանցի պատգամավոր
Մեր նախարարներն ավելի դանդաղ են աշխատում, քան նախագահը։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Ադրբեջանի Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում հայտարարել է պատգամավոր Սայադ Արանը։
Նա ընդգծել է, որ քաղաքացիների հետ աշխատանքի առաջնագծում պատգամավորներն են։
«Լիագումար նիստում ես կներկայացնեմ նախարարներին։ Ի՞նչ են նրանք անում»,-հավելել է պատգամավորը:
Նա բողոքել է, որ նախարարները նույնիսկ զանգերին չեն պատասխանում. «Լավ, հասկանում եմ, դուք շատ աշխատանք ունեք։ Բայց ապա ինչի՞ համար ունեք օգնականներ։
Եթե հարցումները ժամանակին քննարկվեին, մենք կիմանայինք, թե ինչ պատասխանել քաղաքացիներին։
Մենք պետք է հրաժարվենք հին սովորություններից»։
