Նեպալի ցուցարարները հրկիզել են վարչապետի նստավայրը

screenshot-8-1757407024486-770x_

Նեպալի ցուցարարները հրկիզել են վարչապետ Օլիի նստավայրը: Նախարարներին տարհանել են ուղղաթիռներով: Կատմանդուում և այլ քաղաքներում հայտարարվել է պարետային ժամ:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերի սահմանափակումների և կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է 19 մարդ, կան 100-ից ավելի վիրավորներ:

Նշենք, որ Նեպալն արդեն չեղարկել է սոցցանցերի արգելքը, որը ցույցերի և իրավապահների հետ բախումների առիթ էր դարձել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, 100-ից ավելին՝ վիրավորվել: