Ուժեղ և առողջ սերունդ դաստիարակելով՝ կկերտենք փայլուն ապագա. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահի հետ (տեսանյութ)

RC6uf8weZWP8Pp0rwmxT4FL0NFSG0zDGWcZKq1hy
Հայաստանում է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական ընտանիքի անդամ պարոն Ռոյ Բեյքերը։ Հանդիպումը կարևոր հարթակ էր միջազգային կապերի խորացման, մարզական համագործակցության զարգացման և մեր մարզիկների հաջողությունների արժևորման համար։
Քիքբոքսինգը Հայաստանում ունի մեծ զարգացման ներուժ, և վստահ ենք՝ այն առաջիկայում կմտնի նոր որակական փուլ։
Հայտնել եմ իմ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման գործընթացին։
Ուժեղ և առողջ սերունդ դաստիարակելով՝ կկերտենք փայլուն ապագա։