Տեղ գյուղում ավտոմեքենան ընկել է ձորը․ վարորդը մшհшցել է

tex-gyux-1757224650744-770x_

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23։39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տեղ գյուղի վերջնամասում գտնվող ձորում փրկարարները հայտնաբերել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և վարորդի դին՝ սրահից դուրս։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

You may have missed