Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը․ Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը․ ԶԼՄ

949d3c8c-e14b-43fc-ab22-41f1ce87c57c-1757232077390-770x_

Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։

Այս նպատակով անցակետով Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ: Բանակցությունների ընթացքում կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև պաշտոնյաները կարող են քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացումը:

You may have missed