Արմեն Գրիգորյանն ու Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդականը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությունը

542401471-1097892269100034-6686575902813301112-n-1757077260321-770x_

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին և դրա շրջանակներում ընդգծել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացման համատեքստում:

Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությանը միտված օրակարգը և նախանշել համագործակցության հետագա ուղիները՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը: