Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով։ Այս մասին Եռաբլուրում ասել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք։ Գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերը շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել»,- ասել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

ԳՇ պետին հարցրել են՝ սահմանագծման և սահմանազատման արդյունքում թշնամին դուրս կգա՞ Ջերմուկից․

«Կհետևենք սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքներին և արդյունքները ցույց կտան։ Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող, դրա համար կա սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով»,- նշել է Ասրյանը։