Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել է Մինսկի խմբի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի որոշումը

img-7304-main-1756728150222-770x_

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում է Մինսկի խմբի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի որոշումը։

«Ես շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին այս կոնկրետ քայլի կապակցությամբ, ինչը դիվանագիտության արդյունավետության համոզիչ վկայությունն է»,– X-ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց՝ փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները:

You may have missed