Հովտամեջ գյուղում 2 տներում առաջացած կրակի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են քաղաքացիները

screenshot-2-1755503490965-770x_

Այսօր՝ օգոստոսի 18-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shmahsyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղում տուն է այրվում:

Հրշեջները և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան:

Հրդեհի պատճառը պարզվում է, ինչպես նաև պարզվում են տների սեփականատերերի ինքնությունները: