Իրականության հետ աղերս չունի. Հովիկ Աբրահամյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

screenshot-2-1755166197737-770x_

Ես ուրախ եմ, որ դուք ներկա եք: Նիստին մասնակցեք, տեսեք՝ ինչ մեղադրանք են առաջադրում, որի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի: Այս մասին  դատից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք,ո որ մեկնարկել է նրա գործով դատական առաջին նիստը:

Նշենք, որ Աբրահամյանին փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել: