Գորիսում հետախուզվող է ձերբակալվել

l-19x0wh-785x458z-1-1755081033716-770x_

Համայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: