Ֆրանսիայի դեսպանը կով է կթել Խաչաղբյուր գյուղում (տեսանյութ)

capture-1753443811497-770x_

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին  կով է կթել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում, ինչի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել սոցցանցերում:

«Տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ ծանոթացա կով կթելու տեխնիկային», – գրել է դեսպանը՝ ընդգծելով, որ կենդանին ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի աջակցությամբ: