Թբիլիսիում սկսվել է Բոճորիշվիլիի և Բայրամովի հանդիպումը

Թբիլիսիում սկսվել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հիշեցնենք, որ Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։

Այցի շրջանակներում նախատեսված է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։