Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը օրինագիծ է նախապատրաստում 18 տարեկանից սկսած «կամավոր զորակոչի մասին»։

Ուկրաինայի ազգային անվտանգության դեպարտամենտի խորհրդական Նիկոլայ Շչուրը հայտնել է, որ փաստաթուղթը մշակվել է պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և հասարակական կազմակերպությունների կողմից։

Ծրագիրը նախատեսում է պայմանագրերի կնքում 18-25 տարեկան տղամարդկանց համար։ Այն վերջնական փուլում է։