ՌԴ-ում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը. կա 14 զոհ

nbksuhl2h1inm8qwil6brnop2z318ji-midhnvydoguqyx7xbyxljcdwu5ti-bao-42nvwwbk8aqgfs8kjiziymm8g1n-xhb1amckffqlfza7-f4g332bkig-1753077499836-770x_

Կիրակի գիշերը՝ հուլիսի 21-ին, Յակուտիայում 36 հանքափորի տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը։ Իշխանությունների տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝  վարորդը։

Ավտոբուսը 25 մետր բարձրությունից ընկել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:20-ին (Երևանի ժամանակով՝ 22:20) «ԳՕԿ Դենիսովսկի» ԲԲԸ տեխնոլոգիական մայրուղու վրա։

«Նախնական պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը «ԿամԱԶ» մակնիշի մեքենան, աշխատողներին «Վոստոչնայա Դենիսովսկայա» հանքից տեղափոխելիս, դուրս է եկել ճանապարհից, ապա ընկել ձորը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ», – ասվում է Յակուտիայի դատախազության հայտարարության մեջ։

Այս պահին վիրավորների թիվը հասել է 20-ի, երկու հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է ծանր, իսկ ևս ութինը՝ միջին ծանրության։