Ուրոլոգ-անդրոլոգ Ալմազ Ռախիմովը նշել է, թե որն է, իր կարծիքով, տղամարդկանց համար ամենավտանգավոր ալկոհոլը։ Փորձագետի խոսքերն է մեջբերել UfaTime.ru կայքը։
Փորձագետը փաստել է, որ գարեջուրը տղամարդկանց առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքն է։ Դա պայմանավորված է նրա պարունակած ֆիտոէստրոգեններով: Այս միացությունները իրենց ֆունկցիաներով նման են կանացի սեռական հորմոններին, այդ իսկ պատճառով դրանց կուտակումն օրգանիզմում հանգեցնում է տեստոստերոնի նվազմանը։ Եվ դա իր հերթին խախտում է լիբիդոն և պոտենցիան:
Ուրոլոգը զգուշացրել է, որ տեստոստերոնի կտրուկ նվազումը կարող է հանգեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի։