Իրանի և Իսրայելի միջև կնքված հրադադարը փխրուն է. Արաղչի

photo-2025-07-19-20-30-24-1752942884656-770x_

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին CGTN-ին ասել է, որ 12-օրյա պատերազմից հետո Իրանի և Իսրայելի միջև կնքված հրադադարը փխրուն է։

Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը հետաքրքրված չէ մարտական գործողությունները շարունակելով, բայց լիովին պատրաստ է հրադադարի խախտման դեպքում ստեղծվելիք իրավիճակին։