Ռուբիկ Հակոբյանին ձերբակալել են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար

rh-1752851902220-770x_

Ռուբիկ Հակոբյանին ձերբակալել են հարցազրույց տալու ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար: Այս մասին հայտնում են ՔԿ լրատվության բաժնից:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ»,- լրատվամիջոցներին ասել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է: