Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

3292362-0-0-1599-903-600x0-80-0-0-a1f3de32999483438a37bc2575c9e0f5-1751991302973-770x_

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին լրագրողներին ասաց ինքը՝ Արծվիկ Մինասյանը:

Նա նաև նշեց որ հրաժարվել է ցուցմունք տալ։

«ԱԺ–ում ասել եմ, որ սա իրավական տեսակետից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Մինչև միջազգային դատարաններ գնալու ենք, և այս մարդիկ՝ դատախազի գլխավորությամբ, ներողություն են խնդրելու։ Մեղադրանքը չեմ ընդունել և հայտարարել եմ, որ սա քաղաքական հետապնդում է»,–նշեց Մինասյանը։