Եվրահանձնաժողովը պետք է նպաստի Ուկրաինայում հակամարտության երկարաձգմանը՝ Ռուսաստանին զսպելու և առաջիկա հինգ տարվա ընթացքում պատերազմի նախապատրաստվելու համար։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը՝ Բրյուսելում ընթացող Եվրոպական պաշտպանության գործակալության տարեկան համաժողովի ժամանակ։

«Յուրաքանչյուր օրը, երբ Ուկրաինան շարունակում է պատերազմելը, ևս մեկ օր է, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ավելի ուժեղանան»,- ասել է նա՝ եվրոպական երկրներին կոչ անելով «առաջիկա հինգ տարվա ընթացքում պատրաստվել պատերազմի», իսկ եվրոպական տնտեսությունը տեղափոխել «տուրբոպատերազմական ռեժիմի»։

«Մենք պետք է ավելի շատ ծախսենք զենքի վրա, ավելի շատ արտադրենք և ավելի շատ զենք ունենանք, քան Ռուսաստանը»,- ավելացրել է Կուբիլիուսը։