Նիկոլ Փաշինյանը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

bc-1888-1751298354611-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին:

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և բնույթին վերաբերող հարցեր: Միջոցառմանը մասնակցել են հրավիրյալ բանախոսներ՝ Հայաստանից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից։