Արարատ Միրզոյանը Թուրքմենստանի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները

510366939-1129892215834941-8701931835073583337-n-1751121293695-770x_

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։

Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։