Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում. բացառիկ. «Ժողովուրդ»

6975e572_1819_4b7e_bc2c_3cf7570c3e3f_w1200_r1.thumb

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը հանրության համար անակնկալ կերպով ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն:

Իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երեւանում հանդիպել է Սամվել Կարապետյանին եւ միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: