Թուրքիայի նախագահը կրկին դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին

673dcdd792089fee1046ed6a69aa2fa4.thumb

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին և նշել, որ իր երկիրը չի հանդուրժի որևէ հարձակում, որը կթուլացնի Իրանի ինքնիշխանությունը և տարածաշրջանային անվտանգությունը՝ անկախ նրանից, թե ով է այն իրականացրել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Mehr լրատվական գործակալությանը, նա նշել է, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմը չվերածվի ավելի մեծ ողբերգության։