Մի շտապեք դեն նետել դեղձի կորիզը. ահա թե ինչու

image_750x_x4oC4l8HDXFIw

Դեղձի, նեկտարինի, սալորի, ծիրանի եւ բալի կորիզները պարունակում են որոշակի նյութեր, որոնք կարող են վերածվել ցիանիդի: Այդ նյութի անգամ քիչ քանակությունը կարող է իրենից լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար:

 

 

Խնձորի եւ տանձի կորիզները նույնպես պարունակում են ցիանիդ, սակայն քիչ քանակությամբ, այդ պատճառով դրանց օգտագործումը վատ ազդեցություն չի թողնում:

Ավոկադոյի կորիզը համարվում է քիչ թունավոր, սակայն դրա օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, ինչպես նաեւ հանգեցնում է աղեստամոքսային տրակտի խանգարման:

 

 

Դեղձի կորիզի յուղը համարվում է ուժեղ հակաօքսիդանտ, պաշտպանում է մաշկը արտաքին վնասակար ազդեցությունից և ազատ ռադիկալներից: Վիտամին A-ն սնուցում է մաշկը բջջային մակարդակով:

Վիտամին E-ն հարթում է մանր կնճիռները և բացառում է նոր կնճիռների առաջացումը, ֆոսֆոլիպիդներն ուժեղացնում են մազանոթների պատերն ու հիանալի խոնավեցնում են մաշկը:

Միներալները, որոնք պարունակվում են մեծ քանակությամբ դեղձի կորիզի յուղի մեջ, բարձրացնում են մաշկի դիմադրողականությունը, վերականգնում մաշկի գույնն ու բարելավում դերմայի կառուցվածքը։