Այս պահին հայ-իրանական սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում

9843560-0-85-1600-985-1920x0-80-0-0-84af69ff772bacceee1f53c785e1abf7-1750609911586-770x_

Այս պահին Իրանի հետ Հայաստանի ողջ սահմանի երկայնքով ճառագայթային ֆոնի փոփոխություններ չեն նկատվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

ՊՈԱԿ-ից վստահեցնում են, որ իրենց մասնագետների կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները:

Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։