Կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները. Գառնիկ Դանիելյան

508692458-1029887346004701-7567794401156084632-n-1750325488887-770x_

Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»,- գրել է նա: