Դատարանը երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին

Դատարանը քիչ առաջ հրապարակեց գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը։ Դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունը․ գործարարին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։

Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։

Ավելի վաղ, նրան այսօր ձերբակալել էին, Քննչական կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: