Անհետ կորած զինվորների հարցերով անձամբ կզբաղվեմ. Փաշինյան

LXfAacEovyTtd9GmFG7sPmJQuWf3YXp0P4CEPyQ3

Անհետ կորած զինվորների հարազատների հետ ես երկու շաբաթ առաջ հանդիպել եմ կառավարությունում։ Մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն և դրանք որևէ ձևով փոփոխություն չեն կրում. ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

 

«Իրենք ինձ տվել են 5 հարց, որի շուրջ պայմանավորվել ենք, որ կհանդիպենք 2 ամիս հետո և ես այդ հարցերով անձամբ կզբաղվեմ և պատասխանները կքննարկենք»,-ասաց նա։

 

 

Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել ու չէր կարող փոխել։ Ի վերջո, կա ինստիտուցիոնալ կառույց։ Ես այդ 5 հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ»,-ասաց նա։