Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

vali-turan-sinirin-sifir-noktasinda-1872-1750251978084-770x_

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանագծին գտնվող Սուբաշըի սահմանային վաշտ և Բեշթաշի սահմանային խմբի տեղակայման վայր։ Նշվում է, որ այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Թուրանին այցի ընթացքում ուղեկցել է կայազորի հրամանատար, գեներալ-մայոր Ջավիդ Թութունջուն։ Նա մանրամասն տեղեկություններ է հաղորդել սահմանագծին իրականացվող անվտանգային գործողությունների վերաբերյալ։