Իսրայելում Իրանի հարվածներից զոհերի թիվը հասել է 24-ի, կա շուրջ 600 վիրավոր

2022840474-171-0-2902-2048-1920x0-80-0-0-7089facbfe20f7ce0fef647c7516dbc3-1750062424002-770x_

Իսրայելում Իրանի հրթիռային հարձակումների երեք օրվա ընթացքում զոհվել է 24 մարդ, մոտ 600-ը՝ վիրավորվել, ասվում է կառավարության մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ։

«24 զոհ, 592 վիրավոր, որից 10-ը՝ ծանր վիճակում, 36-ը՝ միջին ծանրության, իսկ 546-ը՝ թեթև վնասվածքներով», – ասվում է հայտարարության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է իրանական հրթիռների անկման 30 վայր, իսկ Իրանից Իսրայելի ուղղությամբ երեք օրվա ընթացքում արձակված հրթիռների ընդհանուր թիվը գնահատվում է 370։