Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. Արաղչի

171409648-1749973308239-770x_

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կկանխի միջուկային զենքի ձեռքբերումը, բայց չի ընդունի համաձայնագիր, որը կսահմանափակի իսլամական հանրապետության խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու օրինական իրավունքները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին  օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը ենթադրում է Իրանին միջուկային զենքի ձեռքբերման կանխարգելում։ Սակայն, եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին իր օրինական միջուկային իրավունքներից (խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու), ապա մենք պատրաստ չենք նման համաձայնագրի», – նշել է նախարարը։