Թեհրանի բնակելի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 20 երեխա

90054300-0-0-1600-1067-1920x0-80-0-0-c7f45524621d3e76775dd81464b9a2d3-800x533-1749889086263-770x_

Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում բնակելի շենք է փլուզվել, զոհվել է 60 բնակիչ, այդ թվում՝ 20 երեխա։ Այս մասին հաղորդում է իրանական հեռուստառադիոընկերությունը:

«Երեկ Իսրայելի կողմից այս բնակելի շենքի վրա կատարված հարվածի հետևանքով զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա: Զոհերից 10-ի մարմինները փլատակներում են: Նրանց թվում կան 6 և 9 ամսական նորածիններ»,- հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը: