ՌԴ-ում ներգաղթյալների 1/3-ին չի հաջողվում առաջին փորձից հանձնել ռուսաց լեզվի քննությունը

1579710639-373-395-3023-1886-1920x0-80-0-0-549b712efefc3c807eada5a9c1ad696e-770x_

ՌԴ-ում գտնվող ներգաղթյալների մեկ երրորդին չի հաջողվում առաջին փորձից հանձնել ռուսաց լեզվի քննությունը, իսկ գրեթե կեսը՝ չի կարողանում հանձնել նաև հաջորդ փորձերից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում, նոր օրենքի համաձայն, ներգաղթյալների երեխաներին դպրոցներ ընդունելու համար ռուսաց լեզվի իմացության թեստավորումը սկսվել է 2025 թվականի ապրիլի 1-ից։

Դեկտեմբերի 11-ին Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ  ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաների ընդունումը դպրոցներ։ Դա ենթադրում է, որ օտարերկրյա քաղաքացիներին հնարավոր կլինի դպրոց  ընդունել միայն ռուսաց լեզվի պարտադիր քննություն հանձնելուց հետո։