Մեծահասակներիս պարտքն ու պատասխանատվությունն է, որ յուրաքանչյուր երեխայի մանկությունը լեցուն լինի ժպիտներով, ջերմությամբ ու սիրով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

capture_446-770x_ (1)

Գագիկ Ծառուկյանը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի տարբեր հատվածներից հյուրընկալել է «Ես կամ» բարեգործական նախագծին մասնակցած երեխաներին, ինչպես նաև տարբեր բնագավառների հայտնի ներկայացուցիչներին:

«Այս գեղեցիկ օրը սիրով հյուրընկալեցի «Ես կամ» նախաձեռնության փոքրիկ ու մեծ հերոսներին։

«Ես կամ»-ի շնորհիվ տարիներ շարունակ տասնյակ հայտնի ու սիրված դեմքեր անձնվիրաբար կանգնած են եղել երեխաների կողքին՝ օգնելով նրանց իրականություն դարձնել ամենանվիրական երազանքները։ Նրանք միշտ եղել են մանուկների կողքին՝ որպես հենարան ու իսկական բարեկամ։

Երեխաների միջազգային օրը ոչ միայն տոն է, այլև կարևոր հիշեցում. յուրաքանչյուր երեխայի մանկությունն ու այս օրը պետք է լինի լեցուն ժպիտներով, ջերմությամբ ու սիրով։ Դա մեծահասակներիս պարտքն ու պատասխանատվությունն է», -ասված է ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։