Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

befunky-collage-2025-05-22t161852851-770x_

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հանձնել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան։

Հինգշաբթի  Կրեմլի Եկատերինյան սրահում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պետական ​​մրցանակների հանձնման արարողությունը։

Դեկտեմբերին ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին՝ հայրենական լրագրության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և սոցիալապես նշանակալի միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ակտիվ մասնակցության համար։