ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով
ԱՄՆ վարչակազմը չի բացառում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ավելացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը չի կարող լուծվել միայն ռազմական ճանապարհով և «պետք է ավարտվի բանակցություններով»։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցին, ահա թե ինչի շուրջ մենք բոլորս կարող ենք համաձայնել: Այս ճգնաժամը ռազմական լուծում չունի: Այն պետք է ավարտվի բանակցությունների միջոցով: Եվ հիմնական խնդիրը, որին մենք բախվում ենք Ուկրաինայում, հետևյալն է՝ Ռուսաստանը ցանկանում է մի բան, որը հիմա չունի և դրա իրավունքը չունի: Իսկ Ուկրաինան ուզում է այն, ինչ չի կարող հետ վերադարձնել ռազմական ճանապարհով: «Եվ դա է խնդրի էությունը»,- ասել է Մարկո Ռուբիոն:
