Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

screenshot-2_126-770x_

Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին:

Հովհաննիսյանը նշեց, որ Դիանա Գասպարյանն իր հրաժարականի մասին հրապարակային բացատրություն ներկայացրել է: